Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (գեր.՝ Weißrussland Fußball-Nationalmannschaft) ներկայացնում է Բելգիանֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Բելգիան համարվում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադիր անդամներից մեկը։ «Քինգ Բոդուեն» արենան Բելգիայի պատմական մարզադաշտն է, որն էլ կառուցվել է XIX-XX դարերում։ 1904 թ. Բելգիայի ազգային հավաքականը անցկացրեց իր առաջին միջազգայնացված հանդիպումը՝ Բրյուսելում մրցելով Ֆրանսիայի ազգային հավաքականի դեմ։ Խաղը ավարտվեց 3-3 հաշվով։ Ամենամեծ հաշվով հաղթանակը Բելգիայի հավաքականը նշել է 1994 թվականի հունիսի 4-ին և 2001 թվականի փետրվարին։ Առաջինը հաղթել է Զամբիային ինը-զրո հաշվով, իսկ հաջորդը Սան-Մարինո քաղաք-պետության հավաքականին 10-1 հաշվով։ Ամենամեծ հաշվով պարտությունը կրել է Թագավորական Անգլիայի դեմ խաղում։ Խաղը տեղի է ունեցել 1909 թվականի ապրիլի 27-ին։ Այդ խաղում անգլիացիները հաղթել են 11-2 հաշվով։ Բելգիայի Ֆուտբոլի ազգային հավաքականը 12 անգամ մասնակցել է աշխարհի առաջնություններին՝ 1930 թվականից սկսված, իսկ Եվրոպայի առաջնությանը՝ 4 անգամ։ Աշխարհի առաջնությունների ամենամեծ նվաճումը ունեցել է 1986 թ. Մեքսիկայում անցկացվող առաջնության ժամանակ՝ գրավելով 4-րդ տեղը։